Հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը դարձել է Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 249 կգ արդյունք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
86 կգ քաշային կարգում հանդես եկող Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 109 կգ և նվաճել արծաթե մեդալ։ Հրում վարժությունում հայ ծանրորդուհին հաջողությամբ կատարել է երեք մոտեցումները՝ բարձրացնելով 130, 135 և 140 կգ։ Այս վարժությունում նա նվաճել է ոսկե մեդալ։
Երկամարտի 249 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։











