Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Կարապետյանը հավաքել է 542 միավոր և դարձել աշխարհի փոխչեմպիոն։
Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է աշխարհի առաջնությունում, որը նվաճվել է մրցումային առաջին օրը։












