Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:











