Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ապրիլի 28-ին Փարիզում քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը, որը երկու երկրների միջև գործընկերությունն առավել խորացնելու լավագույն դրսևորումներից մեկն է։
Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:











