Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության նշանակությունը Սևծովյան տարածաշրջանի համար

Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության նշանակությունը Սևծովյան տարածաշրջանի համար

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ընդգծել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության նշանակությունն ավելի լայն՝ Սևծովյան տարածաշրջանում տնտեսական զարգացման և փոխկապակցվածության խթանման համատեքստում, և կարևորել այս ուղղությամբ ԵՄ կողմից ցուցաբերվող ռազմավարական մոտեցումը։

Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ ներկայացնելով նոյեմբերի 16-ին Բրյուսելում «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպման շրջանակում Միրզոյանի ելույթը «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկմանը։

Ըստ հաղորդագրության՝ նախարարն անդրադարձել է «2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և արդեն իսկ ձևավորվող տնտեսական կապերին՝ որպես հաստատված խաղաղության անմիջական օգուտներ»։

Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։

Անվտանգության այլ բաղադրիչների համատեքստում Միրզոյանն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտության փորձերին, որոնք միտված են ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը»։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Դրանց դիմակայելու հարցում ընդգծվել է համախոհ գործընկերների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը»։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կամ նրանց տեղակալները։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը։ Հռչակագրով կողմերն արձանագրել են համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացման ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը։

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ներառում են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը և Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում