Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի անունից ընտրակաշառք տալու մեղադրանքով հինգ անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստան»-ի անունից ընտրակաշառք տալու մեղադրանքով հինգ անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:

Այս մասին հաղորդում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ կից ներկայացնելով նաև համապատասխան ձայնագրություններով տեսանյութ։

Ըստ կոմիտեի՝ բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում