Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված անդամը նյութապես շահագրգռել է մարդկանց․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված անդամը նյութապես շահագրգռել է մարդկանց․ ՔԿ

Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2026-ի ապրիլի 11-ին Երևանում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձինք Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին:

Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, խորհուրդներով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց, այն է` համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:

Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում