Գլխավոր Լրահոս

Ճամպրուկով 72,6 մլն ռուբլի են տեղափոխել Հայաստան․ ՌԴ 2 քաղաքացի ձերբակալվել է

Ճամպրուկով 72,6 մլն ռուբլի են տեղափոխել Հայաստան․ ՌԴ 2 քաղաքացի ձերբակալվել է

Ռուսաստանից Հայաստան ժամանած ՌԴ երկու քաղաքացիների մոտ հայտնաբերվել է շուրջ 72,6 մլն ռուսական ռուբլի չհայտարարագրված կանխիկ գումար։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Նշվում է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, ըստ որի՝ Ռուսաստանից Հայաստան էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն  ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն  դրամին համարժեք գումար է։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է  ներկայացվել  նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն ռուսական ռուբլի, որը  շուրջ 37 մլն  դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես  խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում