Գլխավոր Լրահոս

2029-ին աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում

2029-ին աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում

2029-ին աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին՝ կառավարության նիստի ժամանակ։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում»մ- նշել է վարչապետը։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ակնկալում է, որ այդ օրերին  Հայաստան կգա ավելի քան 100,000 երկրպագու։

«Ծրագիրը դեռ նախնական է, բայց պլանավորում ենք, որ Երևանում տեղի կունենա 20 խաղ, Վանաձորում ու Իջևավում՝ ընդհանուր 10 խաղ։ Մենք այժմ Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, որը հնարավորություն է ունենալու մինչև 12,000 երկրպագու ընդունել։ Նախորդ տարի որոշում ենք կայացրել նաև Իջևանում նոր ստադիոնի կառուցման հարցում, որը նույնպես կլինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն: Եվս մի ստադիոնի կառուցման աշխատանք էլ պետք է բերենք կառավարություն»,- ասել է նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում