Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության վավերացման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության վավերացման նախագծին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։ Գործադիրի որոշմամբ փաստաթուղթն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու նպատակով։ Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Սահմանադրական դատարանի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։ Արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարել կանոնադրության ընդունումը՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպության նպատակները հակամարտությունից տուժած տարածքներում կայունության խթանման գործում։

Ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն՝ կանոնադրության վավերացումը Հայաստանի համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, ինչը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման։  

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026-ի հունվարի 22-ին։ Նույն օրը փաստաթղթին են միացել նաև Ադրբեջանը, Թուրքիան, Հունգարիան, Ղազախստանը, Վրաստանը և մի շարք այլ պետություններ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է հունվարի 16-ին։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտնում երեք պետության կողմից այն պարտադիր ճանաչելուց հետո։ Խաղաղության խորհուրդը զբաղվելու է խաղաղության հաստատման գործելակերպի մշակմամբ և տարածմամբ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

Դավոսում հունվարի 22-ին ստորագրվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջորդների, փաստաթուղթ է ստորագրել, որով Հայաստանը, որպես հիմնադիր անդամ, միանում է Խաղաղության խորհրդին։ 

Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ է միացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում