Գլխավոր Լրահոս

Ամիրբեկովը որպես խաղաղության նախապայման է նշել խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն

Ամիրբեկովը որպես խաղաղության նախապայման է նշել խորհրդարանական ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում երկարատև խաղաղության համար առանցքային է համարել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ամիրբեկովն այդ մասին խոսել է ապրիլի 30-ին Հռոմում՝ Իտալիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականի և իտալացի այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը։ Նա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում առանձնացրել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։

Ադրբեջանցի պաշտոնյան վերոնշյալ հայտարարություններով է հանդես եկել նաև ապրիլի 22-ին Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի և այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը։ 

Մինչև այդ էլ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին էր անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այդ գործում առանձնացրել է երկու երկրների քաղհասարակությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումները։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում