Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն դիտարկում է Հայաստանին 2 միլիարդ եվրոյի փաթեթ տրամադրելու հնարավորությունը

ԵՄ-ն դիտարկում է Հայաստանին 2 միլիարդ եվրոյի փաթեթ տրամադրելու հնարավորությունը

Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին 2 միլիարդ եվրո տրամադրելու փաթեթ։ Այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնյան՝ Երևանում մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և մայիսի 5-ին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի մասին զրույցում։

«Կապակցվածության ոլորտում Հայաստանի հետ գործընկերությունը կենտրոնանալու է երեք ուղղության վրա՝ տրանսպորտ, էներգետիկա և թվայնացում։ Սա չի ներառում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն համահունչ է դրա տրամաբանությանը»,- նշում է ՍիվիլՆեթի անանուն աղբյուրը։

Էներգետիկայի ոլորտում նպատակ կա նվազեցնել Հայաստանի կախվածությունը, աջակցել էներգիայի պահեստավորմանը, կապել Հայաստանը հարևան երկրների հետ և նպաստել էներգետիկ անցմանը։ Ըստ պաշտոնյայի՝ ԵՄ-ն ցանկանում է ձևավորել դեպի Հայաստան մասնավոր ներդրումների հոսք։

Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովին առաջնորդները կընդունեն նաև ԵՄ նոր առաքելությանը, որը Հայաստան է ուղարկվում երկու տարով։ Առաքելության  փորձագետները կուժեղացնեն կարողությունները և Եվրոպական խաղաղության գործիքի (EPF) միջոցով աջակցություն կցուցաբերեն զինված ուժերին։ 

Խաղադրույքները բարձր են թե՛ Հայաստանում, թե՛ ողջ տարածաշրջանում։ Մենք բացում ենք համագործակցության նոր փուլեր։ Եվրոպական միությունը կանի ամեն ինչ՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՛ Հայաստանի և Թուրքիայի միջև։ ԵՄ-ն սերտ կապի մեջ բոլոր կողմերի հետ»,- նշում են ԵՄ-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում