Գլխավոր Լրահոս

Չեխիայի վարչապետը հայտնել է Երևանում Զելենսկու հետ բանակցությունների մասին

Չեխիայի վարչապետը հայտնել է Երևանում Զելենսկու հետ բանակցությունների մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեխական լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ մայիսի 3-ին Հայաստանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բանակցությունների թեման չի հստակեցվում։ Նշվում է միայն, որ Բաբիշը Զելենսկու հետ անձամբ կհանդիպի առաջին անգամ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։

«Այստեղ ես նաև կանցկացնեմ կարճ երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ»,- պատմել է Բաբիշը։

«Կարևոր է, որ մենք հանդիպենք»,- նշել է պաշտոնյան։

Պաշտոնյաները Երևան կժամանեն Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում, այն կանցկացվի մայիսի 4–ին՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում