Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ին մերժել է որպես պատգամավորի թեկնածու գրանցել «ԴՕԿ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանին և Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանին:
Նրանք փաստաթուղթ չեն ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի են հանդիսացել և Հայաստանում են բնակվել։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։
Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:












