Նոյեմբերի 29-ին Կապան համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տիգրան Աղասյանի գլխավորությամբ։
ՍիվիլՆեթը զրուցել է կապանցիների հետ՝ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են ընտրություններին ընդառաջ։





