Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել: Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից:

Հռչակագիրը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան:

Բուլղարիայի նախագահը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Երևան:

Յոտովայի հետ հանդիպման ժամանակ  Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև  հարաբերությունները  գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ  Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ Նիկոլ Փաշինյանը  շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին  ցուցաբերվող աջակցության համար։

Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ ԵՔՀ գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների է հասել։ Իլիանա Յուտովան շնորհավորել է ՀՀ վարչապետին նաև հաջորդ՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում