Գլխավոր Լրահոս

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 3-ին ժամանել է Հայաստան:

Նա Երևանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ուկրաինայի նախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեխական լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ մայիսի 3-ին Հայաստանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բանակցությունների թեման չի հստակեցվում։ Նշվում է միայն, որ Բաբիշը Զելենսկու հետ անձամբ կհանդիպի առաջին անգամ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում 50 եվրոպական երկրների առաջնորդներ և ներկայացուցիչներ:


ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ 

Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում