Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մայիսի 4-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորել է Հայաստանի Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԵՔՀ գագաթնաժողովը:
Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է շուրջ 50 պետություն, այդ թվում՝ ԵՄ անդամ 27 երկրները և 20 գործընկեր պետություններ, նպատակ ունենալով խթանել համագործակցությունը ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ու էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։
Եվրոպական երկրների ղեկավարները մայիսի 3-ին արդեն ժամանել են Հայաստան:
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:












