Գլխավոր Լրահոս

Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո համատեղ հռչակագիր է ընդունվել

Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո  համատեղ հռչակագիր է ընդունվել

Մայիսի 5-ին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովում Եվրոպական միությունը և Հայաստանը հայտարարեցին Փոխկապակցվածության գործընկերության մասին։ Ընդունված համատեղ հռչակագրի տեքստը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքում:

Հռչակագրում նշվում է, որ «Փոխկապակցվածությունը տարածաշրջանում Եվրոպական միության առանցքային ռազմավարական առաջնահերթությունն է: Տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ամրապնդման միջոցով նպատակ է դրվում բացահայտել նոր տնտեսական հնարավորություններ և նպաստել երկարաժամկետ բարգավաճմանը, համագործակցությանը և կայունությանը: Այս հավակնությունն առաջ է մղվում «Global Gateway» նախաձեռնության և Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի միջոցով, որը կապում է Եվրոպան Հարավային Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հետ»:

Փոխկապակցվածության գործընկերություն. հիմնական տարրերը

Հայաստանում այս տեսլականն առաջ մղելու նպատակով և լիովին համահունչ լինելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ԵՄ-Հայաստան Փոխկապակցվածության գործընկերությունը կենտրոնանում է երեք առաջնահերթ ոլորտների վրա.

  • Տրանսպորտ. Հայաստանի միացում տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին

  • Էներգետիկա. կախվածությունների նվազեցում՝ միաժամանակ ամրապնդելով անվտանգությունն ու դիմակայունությունը

  • Թվային ոլորտ. Հայաստանի տեխնոլոգիական ներուժի բացահայտում՝ հիմնական շեշտը դնելով արհեստական բանականության (ԱԲ) և ճարտարագիտության (ինժեներիայի) վրա

Բացի այդ, մարդկանց միջև կապերի ամրապնդումը կենսական նշանակություն ունի՝ ապահովելու համար, որ ենթակառուցվածքային ներդրումները վերածվեն տևական քաղաքական, տնտեսական և հասարակական ինտեգրման: Այս մոտեցումը կնպաստի Հայաստանի ինտեգրմանն իր հարևանների հետ՝ միաժամանակ առավելագույնի հասցնելով Տրանսկասպյան միջանցքի ընձեռած օգուտները:

Առաջնահերթությունների վերածումը գործողությունների

Գործընկերությունը կխարսխվի Փոխկապակցվածության հարցերով ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության վրա: Այս հարթակը կմիավորի առանցքային կառույցներին և շահագրգիռ կողմերին՝ ուղղորդելու համագործակցությունը, սահմանելու ռազմավարական առաջնահերթությունները, համակարգելու ներդրումները և խթանելու կարգավորիչ դաշտերի ներդաշնակեցումը:

ԵՄ-ի կողմից վերջերս մեկնարկած «Հետաքրքրության արտահայտման հրավերը» (Call for Expressions of Interest) Հայաստանում կաջակցի Փոխկապակցվածության գործընկերության իրագործմանը՝ առաջնահերթությունները վերածելով հստակ ծրագրերի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում