Գլխավոր Լրահոս

ՄԻՊ-ը Վեդիում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել

ՄԻՊ-ը Վեդիում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել

Մարդու իրավունքների պաշտպանը Վեդիում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ շրջանառվող տեղեկությունները։ ՄԻՊ-ը նշել է, որ դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։

Պաշտպանը նաև կոչ է արել լրատվամիջոցներին և սոցիալական հարթակների օգտատերերին չհրապարակել երեխային նույնականացնող տվյալներ՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկություններ, քանի որ դրանք կարող են վնասել երեխային։

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ փետրվարի 8-ին Վ․Ե․-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, նրա նկատմամբ կատարել է անառակաբարո արարք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում