Գլխավոր Լրահոս

Պայքարելու ենք ՀՀ հողերի վերադարձի համար, Արցախը վերադարձնելու հնարավորություն չունենք․ Սամվել Կարապետյան

Պայքարելու ենք ՀՀ հողերի վերադարձի համար, Արցախը վերադարձնելու հնարավորություն չունենք․ Սամվել Կարապետյան

«Մենք պայքարելու ենք Հայաստանի հողերի վերադարձի համար»,- վստահեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, միևնույն ժամանակ նշում, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն չկա մոտակա տարիներին, միգուցե՝ տասնյակ տարիներին։

«Մենք պայքարելու ենք Հայաստանի հողերի վերադարձի համար, խոսքը  Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի հողերի մասին է։ Ես ռեալ եմ գնահատում ներկա իրավիճակը, մենք պատերազմով Արցախը մոտակա տարիներին, միգուցե տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք։ Փաշինյանն այնպես արեց, որ մենք չունենանք այդ հնարավորությունը»,- մայիսի 7-ին ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը նշել է, որ իր ուժի գլխավոր նպատակն   արցախահայության արժանապատիվ կյանքի ապահովումն է Հայաստանում։ Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո ամեն բան անելու են, որպեսզի արցախահայերն անվտանգ վերադարձի իրավունք ստանան։  

«Բայց դա չի նշանակում, որ երեք, չորս տարի հետո դուք անպայման ինձ բզբզելու եք՝ թե բա՝ արցախցին չգնաց Արցախ։ Եթե ես ավելի շատ վստահություն ունեմ, որ վերադարձնելու ենք մեր տարածքները, մեր գերիներին, ապա այս հարցը մեր ազգի ամենաբարդ հարցն է։ Ես չեմ կարող ասել, որ այս հարցը շատ արագ կարող եմ լուծել։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան»,- ասել է Կարապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում