Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։
Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակում կլինեն հետևյալ հերթականությամբ՝
Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
«Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
«Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
«Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
«Ազգային ժողովրդավարական բևեռ» (Գեւորգ Կարապետյան)
Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն (Արտակ Սարգսյան)
Հայ ազգային կոնգրես (Լեւոն Զուրաբյան)
«Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լեւոն Շիրինյան)
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)
«Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
«Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
Հայաստան կուսակցությունների դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (Արման Բաբաջանյան)։
«Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)












