Գլխավոր Լրահոս

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,482,872 է

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,482,872 է

Մայիսի 8-ի դրությամբ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,482,872 է։ Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նշվում է, որ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 586 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանա քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը» ,- հայտնում են ծառայությունից:

Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում