Գլխավոր Լրահոս

Վեդիում բռնության ենթարկված անչափահասների հորեղբայրն ազատ է արձակվել․ փաստաբան

Վեդիում բռնության ենթարկված անչափահասների հորեղբայրն ազատ է արձակվել․ փաստաբան

Վեդիում բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիում երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց: Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք մեղադրանքի հարցը», - գրել է Մելիքյանը։

Սեռական բռնության ենթարկված երեխաների հորեղբայրը ապրիլի 26-ին դանակահարել էր ենթադրյալ մանկապիղծներից Դավիթ Այնազյանին։

 Անչափահասների փաստաբան Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե հորեղբոր կողմից այս քայլի պատճառը իրավապահ մարմինների անգործությունն է եղել։

Փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը 65։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում