Գլխավոր Լրահոս

Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ․ Բայրամով

Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ․ Բայրամով

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթուղթ, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», - ասել է Բայրամովը։

Ըստ Բայրամովի՝ «Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում