Գլխավոր Լրահոս

Մեղրին վատ ապրելու տարբերակ չունի․ Նարեկ Կարապետյան

Մեղրին վատ ապրելու տարբերակ չունի․ Նարեկ Կարապետյան

«Մեղրին վատ ապրելու տարբերակ չունի»․ այս համոզմանն է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Մայիսի 11-ին Մեղրիում քարոզարշավի ժամանակ Կարապետյանը ներկայացրել է իրենց ուժի ծրագրերը, ըստ որի Մեղրին հզոր պոտենցիալ ունի՝ դառնալու ԵԱՏՄ շուկայի սահմանն Իրանի հետ։

«Վստահ եղեք, մենք սաղ Պարսկաստանը սենց սրբելու ենք ազգովի ու լցնենք Ռուսաստան։ Դրա համար պետք է հեշտացված ռեժիմ, որ  պարսիկները Հայաստանում մաքսազերծում անեն  տանեն  Ռուսաստան»,- ասել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը դրական է գնահատում գործող իշխանության նախաձեռնությամբ Սյունիքի հարավային հատվածում կառուցվող թունելների առկայությունը։ 

«Այս թունելների արդյունքում Հայաստանն ու Վրաստանը շատ արագ կդառնան տարանցիկ շրջան Պարսկաստանից դեպի Ռուսաստան։ Ամեն տարի համարյա 1 մլրդ դոլարով իրենց շրջանառությունն ավելանում է»,- ասել է Նարեկ Կարապետյանը։ 

Նարեկ Կարապետյանի պատկերացմամբ Հայաստանը պետք է մեծացնի Իրանից գնվող գազի ծավալները։ 

«Պարսկական գազ ենք բերելու,  էլեկտրականություն ենք իրենց տալու, նավթը բերելու ենք։ Դուք չեք պատկերացնի ինչ շարժ է սկսվելու։ Այս տարածքն աշխատավարձի խնդիր չի ունենալու, տների խնդիր է ունենալու։ Եթե էլեկտրականություն ենք տալիս, Իրանից էլ ստանում ենք գազ, էլ Ռուսաստանից գազ գնելու կարիք չենք ունենա»,- ասել է Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝ ի տարբերություն Մեղրիի, հակառակ պատկերն է օրինակ՝ Աշոցքում, Ամասիայում։

«Երբ գնում ենք  օրինակ՝ Ամասիա, Աշոցք, այսպես տխուր նստած ես, որովհետև մարդկանց չես կարող ասել, որ Հայաստանի ամենահարուստ շրջանն է դա լինելու։ Շատ վատ է այնտեղ վիճակը, մենակ կարտոֆիլ է աճում։ Սահման չկա նորմալ»,- ասել է Կարապետյանը։

2026-ի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ «Ուժեղ Հայաստան»  դաշինքի վարչապետի թեկնածուն  Սամվել Կարապետյանն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում