Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն և Չինաստանը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն և Չինաստանը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ Սպիտակ տուն

Միացյալ Նահանգների ու Չինաստանի ղեկավարներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը մայիսի 14-ին քննարկել են Հորմուզի նեղուցի ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Միացյալ Նահանգների պատվիրակությունը, ի դեմս նախագահ Թրամփի, մայիսի 13-15-ը պետական այցով Չինաստանում է։ Նախագահ Թրամփին ուղեկցում են գործադիր իշխանության և մասնավոր ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։

«Երկու կողմերը համաձայնեցին, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի էներգիայի ազատ տեղաշարժի համար։ Նախագահ Սին նույնպես ընդգծեց, որ Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանն ու նեղուցում տուրքեր գանձելու որևէ փորձերին, [փոխարենը] ավելի մեծ չափերով ամերիկյան նավթ գնելու հետաքրքրություն ցուցաբերեց, որպեսզի ապագայում նվազեցնի Չինաստանի կախվածությունը նեղուցից»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Սպիտակ տունը իր հայտարարությունում նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը սկզբունքային համաձայնության են հասել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ 

Ի տարբերություն ամերիկյան տեղեկության՝ Պեկինը իր հայտարարությունում չի ընդգծել իրանական ճգնաժամի թեման, փոխարենը շեշտադրել է Թայվանի հիմնախնդիրը։

Թրամփի՝ Չինաստան կատարած այցի նախօրեին, միջազգային մամուլը գրում էր, որ կողմերի բանակցային հիմնական թեմաներից մեկը վերաբերելու  է Իրանի շուրջ զարգացումներին։

Չինաստանը Հորմուզի նեղուցի գլխավոր շահառուներից է․ իրանական նավթը մեծամասամբ արտահանվում է Չինաստան։ Միաժամանակ, Պեկինը բավականին լավ հարաբերություններ ունի Պարսից ծոցի արաբական պետությունների հետ։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Թեհրանը Հորմուզի նեղուցում նավերի շարժի խոչընդոտումը հիմնավորում է «ինքնապաշտպանական» նկատառումներով՝ միաժամանակ բարձրացնելով սեփական վերահսկողությամբ տուրքերի գանձման, ինչպես նաև տարածաշրջանի ապառազմականացման հարցերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում