2026-ի հունվար-մայիս ամիսներին շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ ՆԳՆ-ի՝ զենք-զինամթերքը հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է ոստիկանության ստորաբաժանումների բացատրական աշխատանքների և հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ խուզարկությունների արդյունքում։
Գերատեսչությունը նշում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը կարևոր է հանրային անվտանգության, հանցավոր դրսևորումների կանխարգելման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության տեսանկյունից։











