Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը, հայտնում են ներքին գործերի նախարարությունից:

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

Ծիծեռնակաբերդի խճուղի,

Բրազիլիայի հրապարակ,

Աթենքի փողոց,

Իսակովի պողոտա,

Հաղթանակի կամուրջ,

Մաշտոցի պողոտա,

Պարոնյան փողոց,

Պռոշյան փողոց,

Ուրուգվայի հրապարակ,

Արգիշտի փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց,

Բեյրութի փողոց,

Իտալիայի փողոց,

Վազգեն Սարգսյան փողոց,

Հանրապետության հրապարակ,

Նալբանդյան փողոց,

Թումանյան փողոց,

Աբովյան փողոց,

Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում