Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսն ընդունել է մշակույթի գործիչներին․ քննարկվել է եկեղեցի-պետություն հարաբերությունները

Կաթողիկոսն ընդունել է մշակույթի գործիչներին․ քննարկվել է եկեղեցի-պետություն հարաբերությունները

Մայիսի 16-ին Գարեգին Երկրորդն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների, որոնք այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը հայտնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Կաթողիկոսին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, հասարակական կյանքում արձանագրվող զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկայիս ընթացքին։

Հանդիպմանը նաև ընդգծվել է Հայոց Եկեղեցու և հայ մտավորականության պատասխանատվությունը՝ նպաստելու արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարմանը, հանրային համերաշխության ձևավորմանը, ինչպես նաև հասարակության մեջ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի և միաբանության ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում