«Մենք այսօր Հայաստանի սահմանները նույնիսկ այն տեղերում, որտեղ ավանդաբար խնդիրներ չկան, ամբողջությամբ ինքնուրույն չենք վերահսկում»,- ՍիվիլՆեթի տաղավարում ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Անդրադառնալով Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին՝ պատգամավորը խոսում է սահմանների վերահսկողության բացերի, սահմանազատման գործընթացի ձգձգման, ոստիկանության արձագանքի և պետական մարմինների հաղորդակցության խնդիրների մասին։ Զրույցի երկրորդ հատվածում քննարկվում են իշխանություն-բարձրաստիճան հոգևորականություն հակասությունները, եկեղեցու վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի ձևավորումը, պետության և եկեղեցու հարաբերությունների իրավական կարգավորումները, ինչպես նաև իշխանության՝ կաթողիկոսի հեռացման օրակարգը։
Արշալույս Մղդեսյան


