Իշխանության և Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության միջև խորացող հակամարտությունում կրկին առաջ է եկել՝ Եկեղեցու հարկային արտոնությունների վերացման հարցը։
Եկեղեցու ներկայացուցիչներն ու ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարկման մտադրությունը համարում են այդ հակամարտության հերթական դրսևորումը։ Իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում քաղաքական ճնշման մասին գնահատականը։





