Գլխավոր Լրահոս

ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու համար «Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել

ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու համար «Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։

««Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։ 

Մայիսի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցիալական իր էջերում հրապարակված տեսանյութերում հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները նույն օրը Լոռու մարզի որոշ բնակավայրերում խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում