Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ձերբակալվել է. փաստաբան

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ձերբակալվել է. փաստաբան

Մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Տարածված տեսանյութերում երևում է նրանց բանավեճը. Փաշինյանն արցախցուն մեղադրում է ադրբեջանական խոսույթի համար, ապա ասում, որ «բոլորը թալանել են», ինչից հետո անվտանգության աշխատակիցները Արթուր Օսիպյանին հեռացնում են տարածքից։ Այնուհետև ակցիայի մասնակիցներն սկսում են քաշքշել նրան, և դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցներ։ Զուգաահեռաբար Փաշինյանը շարունակում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել։

Ռոման Երիցյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանն այսօր Արաբկիր վարչական շրջանում ակտիվորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, որից հետո նրան քաշքշելով հեռացրել են վարչապետի մոտակայքից։ Ըստ փաստաբանի՝ դրանից հետո Փաշինյանը հրապարակային հայտարարել է, թե Արթուր Օսիպյանը և նրա նմանները պետք է զոհվեին պատերազմի ընթացքում։

«Արթուր Օսիպյանին ձերբակալել են։ Այս պահի դրությամբ նրա գտնվելու կամ նրա դատավարական կարգավիճակի մասին որևէ տվյալ չունենք։ Նրա հեռախոսները անջատված են, ֆեյսբուքյան էջն ընդհանրապես հեռացված է համացանցից, իսկ հարազատներն էլ նրա գտնվելու վայրի մասին որևէ տվյալ չունեն»,- հայտնել է փաստաբանը։

Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում