Առաջին անգամ հայկական արտադրության զենք է արտահանվել․ նախարար

Հայկական ընկերություններն առաջին անգամ հայկական արտադրության զենք են արտահանել։ Այս մասին սոցիալական էջերում հայտնել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ սա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։
«Մեծ ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ ձեզ հայտնել, որ հայկական երեք ընկերություններ, երկու տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ, խրթին, լոգիստիկ ճանապարհներ անցնելով, դժվարությունների միջով անցնելով հայկական ընկերությունները կարողացել են հասնել նպատակային կետին»,- ասել է նախարարը։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի փորձից կադրեր էր հրապարակել, որում ներկայացված էին հայկական արտադրության «DEV–3» հետախուզահարվածային թռչող սարքերը։









