Գլխավոր Լրահոս

Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է․ Միրզոյան

Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է․ Միրզոյան

Մենք շատ շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին Երևանում Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Հնարավոր չէ մենք մնանք Եվրոպա Եվրասիական տնտեսական միության մեջ և դառնանք Եվրոպական միության անդամ»,- ասել է Միրզոյանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։  

«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ։ Քաղաքականությունը և դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարը նաև վստահեցրել է, որ Երևանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։

«Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում, այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի ԱԳ նախարարը չի չի թաքցրել, որ խնդիրներ կան երկու երկրների միջև, միևնույն ժամանակ նշեով, որ  խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, պարզապես այդ խնդիրները պետք է կոնստրուկտիվ քննարկմամբ լուծումներ գտնել։ Նախարարը նաև նշել է, որ բոլոր կողմերը մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։

«Մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք։ Երբ կհասունանա  այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա և կրկին մեզ դրսից չի, որ պետք է այս մասին ասեն։ Մնացածը մենք բոլոր ուղղություններով հակված ենք դրական, առողջ, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակմանը»,- ասել է Միրզոյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում