Գլխավոր Լրահոս

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։  Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինն այս մասին խոսել է Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործունեությունների վերաբերյալ հրապարակումների համատեքստում։

«Վերջերս հակառուսական լրատվամիջոցը հրապարակել է իրականության հետ բացարձակապես կապ չունեցող բացահայտ զրպարտություն, որում պնդում է արվում, որ Հայաստանում, Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցները և դիվանագիտական ​​անձնակազմը, իբր, զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ուղղված ինչ-որ անօրինական գործունեությամբ», - լրագրողներին ասել է փոխարտգործնախարարը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։ Գալուզինը նշել է, որ լրատվամիջոցը «սնում է Ռուսաստանի դեմ լրտեսական մոլուցքի արշավ»։

Քննչական կոմիտեն մայիսի 20-ին հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ 

Նարեկ Կարապետյանն մայիսի 20-ին մի քանի անգամ հերքել է  Քննչականի հայտարարությունը։

«Գրազ եմ գալիս, երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Ընկերության բաժնետեր կարող եմ լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում