Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը ողբերգություն չէ, խնդիրը հենց Հայաստանն է․ Զախարովա

ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը ողբերգություն չէ, խնդիրը հենց Հայաստանն է․ Զախարովա

Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջիկա գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա՝ Մոսկվայի համար խնդիրը ոչ թե նրա բացակայությունն է, այլ այդ քայլերի համակարգային բնույթը:

Հայաստանի կառավարության ղեկավարը բաց է թողնելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Զախարովայի ձևակերպմամբ՝ Փաշինյանի բացակայությունը ողբերգություն չէ միավորման համար: 

«Միության համար ողբերգություն չկա։ Խնդիրը հենց Հայաստանն է», - նշել է նա։

Դիվանագետը նշել է, որ անհնար է համատեղել անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մեկ այլ բլոկի վերազգային մեխանիզմների ներդրումը։ Նրա խոսքով՝ Եվրամիության կառույցները կործանարար քաղաքականություն են վարում և պատժամիջոցներ կիրառում ԵԱՏՄ անդամների դեմ:  

«Սա լիակատար հակասություն է, ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք փոխգործակցության տարբեր ձևերի համատեղմանը։ Ընդհակառակը, մենք միշտ ասել ենք, որ հնարավոր է օրգանապես համատեղել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Բայց դա հնարավոր էր մինչև Արևմտյան Եվրոպայից ուղիղ հարձակումների սկսվելը, և մինչև այն վերածվեց հիբրիդային պատերազմի, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», - ասել է Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ անդամ երկրների ներկայացուցիչները չեն մասնակցել նիստերին, ինչը ցանկալի չէ, բայց պատահում է: Սակայն, ըստ նրա, Փաշինյանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Երևանի անդառնալի ներգրավմանը, ինչը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։

***

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։  

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում