Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել 2021-ին «Հայաստան» դաշինքին աջակցած պատգամավոր Անդրանիկ Թևանյանի դեմ՝ հիմք ընդունել ազգային անվտանգության ծառայությունից ստացած հաղորդումը։
Այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։ Այժմ խուզարկում են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի բնակարանը։
Թևանյանը հայտնել է, որ կուսակցության գրասենյակից հեռախոս, համակարգիչ ու փաստաթղթեր են առգրավել։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի դեմ։
Նշվում է, որ հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկությունների մասին։
Անդրանիկ Թևանյանն արձագանքելով իր դեմ հարուցած քրեական վարույթին հայտարարել է, որ 2023-ին վայր է դրել պատգամավորի մանդատը և մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին։










