Գլխավոր Լրահոս

Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ հուշագրի վերջնական մշակման վրա. Իրանի ԱԳՆ խոսնակ

Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ հուշագրի վերջնական մշակման վրա. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը կենտրոնացած է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնական մշակման վրա. այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Վերջին շաբաթվա ընթացքում կարծիքները մոտեցել են։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ երեք-չորս օրերի ընթացքում»,- ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս ասում է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական ջանքերում «որոշակի առաջընթաց» է գրանցվել։

«Որոշակի առաջընթաց է գրանցվել․ նույնիսկ այն պահին, երբ ես հիմա խոսում եմ ձեզ հետ, որոշակի աշխատանք է կատարվում»,- լրագրողներին ասել է Ռուբիո։

«Կա հավանականություն, որ, այսօր ավելի ուշ, վաղը, մի քանի օրից, մենք կարող ենք ասելիք ունենալ»,- հավելել է նա։

․․․

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել Իրանի դեմ։  Ապրիլի 8-ին Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ: Առ այսօր հրադադարը շարունակվում է։ Իրանն ու Միացյալ Նահանգները ակտիվ բանակցային փուլում են։ Նրանք միայն վերջին շաբաթում փոխանակել են աշխատանքային մի քանի առաջարկներ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում