Գլխավոր Լրահոս

Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվեց

Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվեց։ Մայիսի 23-ի երեկոյան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը։

Նրա փաստաբան Արամ Օրբելյանը դատարանի բակում պնդեց, որ Թևանյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի և նպատակ ունի սահմանափակել նրա մասնակցությունը նախընտրական արշավին։

«Սա ևս մեկ քայլ է, որը հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը, որովհետև ընտրությունների արդար ընթացքի հիմքում բացառապես քվեարկության օրվա քվեարկությունը չէ։ Երբ քաղաքական ուժերից մեկի երկրորդ համարը քաղաքական մրցակցի՝ գործող իշխանությունների կողմից հրահանգով տրված հաղորդման հիման վրա ենթարկվում է ազատազրկման և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, դրանով իսկ խաթարվում է ընտրությունների բնականոն ընթացքը»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ դատարանը մերժել է քննիչների պահանջը՝ Թևանյանի շփումները սահմանափակելու վերաբերյալ։ Նա կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով։

․․․

Մայիսի 20-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վաղը, այսինքն մայիսի 21-ին ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե և ինքն ակնկալում է, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի «հայրենիքի դավաճանության» հոդվածով։

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին Թևանյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնեց՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Դատախազությունը մայիսի 22-ին միջնորդություն ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչի համաձայնությունը ԿԸՀ-ն տվեց նույն օրը։

Նշվում է, որ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, Թևանյանը գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններին։ Անդրանիկ Թևանյանը մեղադրանքը չի ընդունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում