ԱՄՆ-Իրան համաձայնագիրը «մեծ մասամբ արդեն բանակցված է»։ Այս մասին մայիսի 24-ին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը դեռ վերջնականացված չէ։ Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են, իսկ պայմանավորվածության վերջնական տարբերակը կհրապարակվի ավելի ուշ։
Մայիսի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը կենտրոնացած է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնական մշակման վրա։
«Վերջին շաբաթվա ընթացքում կարծիքները մոտեցել են։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ երեք-չորս օրերի ընթացքում»,- ասել էր նա։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 8-ին Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության է հասել Միացյալ Նահանգների հետ: Առ այսօր հրադադարը շարունակվում է։ Իրանն ու Միացյալ Նահանգները ակտիվ բանակցային փուլում են։ Նրանք միայն վերջին շաբաթում փոխանակել են աշխատանքային մի քանի առաջարկներ։












