«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում պարեկային ծառայությունը պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Մայիսի 22-ից 23-ը «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Գերատեսչության փոխանցմամաբ՝ շրջանավարտների մասնակցությամբ ծանր հետևանքներով միջադեպեր, ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։
Կազմակերպություն
Թեմա










