Գլխավոր Լրահոս

Գերիների վերադարձը կլինի առաջնահերթություն․ Սամվել Կարապետյան

Գերիների վերադարձը կլինի առաջնահերթություն․ Սամվել Կարապետյան

Գերիների վերադարձը լինելու է առաջնահերթություն։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Խայտառակություն է, որ ամբողջ աշխարհը տեսնում է մեր ընկերներին՝ մեր նույն ուժեղ ընկերներին, անմխիթար վիճակում։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա, որովհետև ես արդեն կասկած ունեմ, որ մեր իշխանություններն օգնել են, որ նրանք այդտեղ հայտնվեն. վտանգ են տեսել նրանցից»,- հայտարարել է Կարապետյանը։

Կուսակցության առաջնորդը նաև քննադատել է իշխանությունների գործողությունները՝ անդրադառնալով ձերբակալություններին և կալանավորումներին։

«Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա՝ ինչքան մարդ ձերբակալեն, կալանավորեն։ Ուրիշ բանից չեն հասկանում։ Մեկ էլ սիրուն գրդոն անեն։ Համակարգային գրդոն է էս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք՝ որտեղ ինչ են կերել։ Ձևը գտել են՝ տարիներով մարդկանց ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն։ Նախընտրական փուլ է, բայց երկիրն անտերության ա մատնված։ Երկու-երեք ամիս էս մարդը թմբուկ է նվագում»,- ասել է Կարապետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում