Մայիսի 25-ին ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում թռիչք կկատարի։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում քիչ հետո՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք»,- հայտնում են ՊՆ-ից:
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրություն։












