Գլխավոր Լրահոս

«Շատ ժամանակ է պահանջվում, որ ասեմ՝ ինչ է արվում»․ ԳՇ պետը՝ բանակում մահվան դեպքերը կանխելու մասին

«Շատ ժամանակ է պահանջվում, որ ասեմ՝ ինչ է արվում»․ ԳՇ պետը՝ բանակում մահվան դեպքերը կանխելու մասին

Բանակում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Լրագրողները ԳՇ պետից հետաքրքրվել են, թե ինչ է արվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու համար՝ հաշվի առնելով, որ նման դեպքերը շարունակվում են արձանագրվել։

«Շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ասեմ՝ ինչ է արվում»,- պատասխանել է Ասրյանը՝ չմանրամասնելով իրականացվող աշխատանքները։

Նրա խոսքով՝ պետությունը տարբեր մակարդակներում, շահագրգիռ կառույցների ներգրավմամբ, փորձում է ամեն ինչ անել՝ զինծառայողների մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու համար։

Անդրադառնալով զինծառայողների մահվան պատճառներին՝ Ասրյանը նշել է, որ դրանք տարբեր են՝ միջանձնային հարաբերություններ, ֆինանսական և առողջական խնդիրներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ և ծառայությունից դուրս այլ հանգամանքներ։

Լրագրողները, սակայն, հստակեցրել են, որ իրենց հարցը վերաբերում է հատկապես բանակում ինքնասպանությունների դեպքերին, որոնք վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում։

Ասրյանը նշել է, որ վտանգավոր է դեպքերը միանգամից ինքնասպանություն որակելը։ Նրա խոսքով՝ համապատասխան մասնագիտական աշխատանք է իրականացվում՝ պարզելու նման դեպքերի պատճառներն ու հանգամանքները։

ԳՇ պետն ընդգծել է, որ իրենք ևս պետք է հասկանան, թե ինչն է հանգեցնում նման դեպքերի, քանի որ կան հանգամանքներ, որոնք չպետք է նման հետևանք ունենան։

Դեռ օգոստոսի 14-ին ՊՆ մամուլի քարտուղարը նշել էր, որ Զինված ուժերում այս տարի մահվան 11 դեպք է արձանագրվել, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Դրանից հետո մահացել են ևս 7 զինծառայող։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում