Եկեղեցու ներքին կյանքը ենթակա չէ որևէ պետական մարմնի թելադրանքի․ քահանաների հայտարարությունը

«Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի»․ այս մասին հայտարարել են հայաստանյան թեմերում սպասավորող քահանաները՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի։
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Քահանայից ժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում «պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում» հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Եկեղեցին ենթարկել քաղաքական իշխանությանը։
«Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին»,- նշված է հայտարարության մեջ։
Քահանայից ժողովը նաև դատապարտել է կարգալույծ հռչակված անձանց կողմից «պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները» և իր անվերապահ զորակցությունը հայտնել Գարեգին Երկրորդին։
Հայտարարությամբ քահանաները նաև կոչ են արել առաջիկա ընտրությունների և քաղաքական գործընթացների ընթացքում զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից։
2025-ի մայիսից Հայաստանի իշխանությունները սկսել են արշավ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը տեղ գտավ ապրիլի սկզբին հրապարակված Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում՝ «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգ» դրույթով։
Իշխանության գալու դեպքում ՔՊ-ականները խոստանում են՝ իրենց ձևակերպմամբ՝ հեռացնել եկեղեցու «փաստացի պետին»։
Կազմակերպություն









