Իրանը ողջունում է ապաշրջափակման գործընթացը, բայց մտահոգությունն է արտահայտել ամերիկյան ներկայությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մենք նաև ասում ենք, որ պատրաստ ենք մաս հանդիսանալ ապաշրջափակման այդ գործընթացին, սակայն մյուս կողմից Իրանի հարևանությամբ ամերիկյան ցանկացած ներկայության վերաբերյալ մեր անհանգստությունը և մեր հոռետեսությունը պահպանվում է: Հույս ունենք՝ ամերիկյան ներկայությունը տարածաշրջանի ժողովուրդների միջև ճեղքվածքների առաջացման պատճառ չի դառնա»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։












