Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների, հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք, ըստ Մոսկվայի, վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 պետությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետին հայտարարություն են փոխանցել , ըստ որի՝ դեկտեմբերին քննարկելու են կազմակերպությունում Հայաստանի անդամակցության հարցը:












