Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու դիմումը. ներկայացված հիմքերը բավարար չեն:
Դիմումը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ պնդելով, որ Իոաննիսյանը հայտարարություններով արատավորել է իր բարի համբավն ու անաչառ չէ։
Դանիել Իոաննիսյանը գրառում էր արելնռուսալեզու "Хроника Кавказа"-ի հոդվածի մասին, նշել, որ Մարուքյանն ի թիվս այլ գործիչների, հասարակական կարծիքն առաջնորդող է։ Ըստ այդ հրապարակման, այս անձանց, այդ թվում՝ որոշ մեդիա ռեսուրսների, հրահանգված է առաջ մղել ռուսամետ քարոզչություն։
Որոշումից հետո Իոաննիսյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ի հորդորով հեռացնում է իր գրառումը։
«Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։ Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,- գրել է նա։












